Հանելուկ Հարրի Փոթերի ոճով.ԱՄՆ-ի արևելքը գրավել են բևեռային բվերը

o_885044ԱՄՆ-ի արևելյան առափնյայում անհասկանալի պատճառներով  մեծ քանակով սպիտակ բևեռային բվեր են հայտնվել: Դրանք ողջ Ատլանտյան օվկիանոսի ափերին են` մինչև Ֆլորիդա, չնայած, սովորաբար  հյուսիսային գիշատիչներն այդքան հեռու հարավ չեն թռչում:

Բվերն իսկական գլխացավանք են դարձել ադմինիստրացիայի ու օդանավակայանի համար.գիշային թռչունները բախվում են ինքնաթիռներին: Բոստոնի միջազգային օդանավակայանում որսացել են ու անվտանգ տեղ տարել 53 բու, չնայած, սովորաբար, տարվա այս եղանակին նույն թիվը հասնում  է 5-6-ի:

Թևավոր գիշատիչները հայտնվել են նաև Վաշինգտոնում: Դրանցից մեկն ուղիղ Washington Post-ի խմբագրություն է թռել եկել ու անգամ լուսանկարվել:

Գիտնականները չեն կարողանում այս երևույթը բացատրել: Սկզբում ենթադրություն կար, որ հարազատ վայրերում նրանց սնունդը չի բավարարում: Սակայն, նրանց կշռելու արդյունքն այլ բան է ասում.թռչունները նորմալ քաշ ունեն:

Իրենց բացատրությունն են առաջարկում Հարրի Փոթերի սիրահարները: Ռոլինգի վեպի համաձայն, սպիտակ բուն հրաշագործ տղայի փոստատարն ու ընկերն էր: Կատակասերներն իրենց վարկածներն են առաջարկում, թե ինչ ուժ մոգական կարող էր նրանց քշել-բերել այս կողմերը:

Անկախ

Tags: ,