“Լյուբով-Օռլովան” սպառնում է Բրիտանիային.վարակված ուրվական-նավն անկառավարելի է

o_885004Բրիտանական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվ քննարկվում է “Լյուբով Օռլովա” նավի ճակատագիրը: Արդեն մեկ տարի է, ինչ նավն առանց անձնակազմի նավարկում է բաց ծովում:  Խոսակցությունների ու պարբերականների հրապարակումների համաձայն, ուրվական-նավը շարժվում է Միացյալ Թագավորության ուղղությամբ:

Հին աշխարհը սարսափած է.”խորհրդային դերասանուհու անունով կոչված նավում, ըստ ԶԼՄ-ների, ոչ ոք ու  հսկայական, վարակված ու բազմաթիվ առնետներից բացի ուրիշ ոչինչ չկա: Որպեսզի առնետները գոյատևեն` ստիպված իրար են կերել: Այս պատմության մեջ ինչն է ճիշտ, ինչը` ոչ, պարզ չէ:

“Լյուբով  Օռլովա” նավ իրականում գոյություն ունի: Դա 100 մ-անոց զբոսաշրջային նավ է` հաշվարկված 300 մարդու համար: Այն ջուրն է իջեցվել 70-ականների կեսին: Մինչև 1999 թ լայները Հեռավորարևելյան նավագնացության կազմում էր, հետո վաճառեցին մալթական ընկերությանը: 2010-ին նավը կալանքի տակ վերցվեց պարտքերի պատճառով,  ու 2 տարի կանգնեց կանադական Սենթ Ջոնս նավահանգստում: Տորոնտոյից մի գործարար գնեց այն գրեթե կոպեկներով` մոտ 250 հազար դոլարով ու որոշեց վաճառել որպես մետաղի ջարդոն: Ու երբ նավը քարշակով դուրս բերվեց օվկիանոս` փոթորիկ սկսվեց: Ճոպանները կտրվեցին ու “Օռլովան” ուղևորվեց բաց նավարկության: Վերջին անգամ ռադարների էկրանին նավը երևացել է 2013-ի փետրվարին, Իռլանդիայի մոտ: Փորձագետները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայի փոթորիկներից հետո այն ափ կնետվի:

Իսկ ով գիտի, թե ինչպես է կառուցվել նավը, համոզված է` մինչև հիմա այն նավարկում է, ու վերացնել այն, կամ խորտակել կարող է միայն թնդանոթը;

Իսկ բնակիչներին սարսափեցնում է համաճարակը, որ կարող է տարածվել, եթե նավի առնետները ափ դուրս գան: Դրա փոխարեն,  ռուս փորձագետները վստահ են, վախենալ պետք է ոչ թե առնետներից, այլ անկառավարելի լայներից: Մեկ տարի առաջ նման վթարից հազիվ խուսափեց կանադական նավթահան պլատֆորմը:

“Թռչող հոլանդացու” մասին վերջին տեղեկությունները նավի անձնական կայքում են. նավն իր էջն ունի  Facebook և ըքաունթը` Twitte-ում: Ընթացիկ կարգավիճակն է`”Ես միայնակ նավ եմ ու տուն եմ ուզում գնալ”: Համացանցում քննարկում են, թե ինչ կարելի է անել, եթե , այնուամենայնիվ այն գտնվի: Տարբերակների մեջ` նավում նոր լողացող պետություն ստեղծելն է:  Շաեորն  էլ կարծում են, որ նավը որպես մետաղի ջարդոն շուրջ մեկ մլն դոլարի եկամուտ կբերի: Ուրվական նավի որս է սկսվել: Նավաստիներն ու էքստրիմի սիրահարները զինվում են առնետի դեմ թույնով ու մեկնում  գեղեցիկ` “Լյուբով” անունով երկաթյա Էլդորադոն որոնելու:

Անկախ

Tags: ,