Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում կհյուրընկալի «Աուգսբուրգին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։
Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատում են 1,33, «Աուգսբուրգի» հաղթանակը` 8,6 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,2 գործակիցը:
Tags: «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ
