Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք շախմատի գերմրցաշարին:
Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը:
Ուժերի ստուգատեսի բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը օրը` արագ շախմատի մրցաշար:
Tags: Լևոն Արոնյան, շախմատ, սպորտ