Հայաստանի սամբիստների 2014-ի առաջին մեկնարկը

22286 սամբոՀունվարի 24-27-ը Ալմաթի քաղաքում կանցկացվի սամբոյի մրցաշար, որում կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները: Այս ստուգատեսն  սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլ է:
Ի թիվս 17 պետության 350 մարզիկների, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և արդյունքներն ամփոփվում են մրցաշրջանի վերջում:
Մեր մարզիկներից Դավիթ Գրիգորյանն անցած տարվա ցուցանիշներով 90 կգ քաշային կարգում ճանաչվել էր երկրորդը և արժանացել արծաթե մեդալի, նման հաջողության էր հասել նաև Աշոտ Դանիելյանը 2012 թվականին:

Tags: , ,