Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին`10-րդ տուրում, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Լենյեր Դոմինգեսի հետ: Շախմատիստները կատարեցին 42 քայլ: Հայ գրոսմայստերը, հաղթելով կուբացի գրոսմայստերին, միավորների իր պաշարը հասցրեց 8-ի և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անահասանելի դառնալով հետապնդողների համար, նվաճեց հաղթողի կոչումը:
Վաղը կայանալիք մրցաշարի եզրափակիչ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերն է չափելու հոլանցադի Լուկ վան Վելիի հետ:
Հավելենք, որ ավանդական միջազգային այս մրցաշարում Լևոնն ուժեղագույն ճանաչվեց 4-րդ անգամ:
Tags: Լենյեր Դոմինգես, Լևոն Արոնյան, շախմատ, սպորտ, Վեյկ ան Զեե