Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով 2013-ի մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին կաշկանդված էր և չկարողացավ իրեն դրսևորել Գերմանաիայի առաջնությունում:
Երկրորդ շրջանի առաջին խաղում, որը կայացավ 18-րդ տուրի շրջանակում նրա թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալել էր «Աուգսբուրգին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:
Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: «Բորուսիան» երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը: Հենրիխը 84 րոպեին փոխարինվեց:
«Բորուսիան» ունի 33 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: «Բայերը» հավաքել է 37 միավոր: Իսկ աղյուսակը 47 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» Դորտմունդ – «Աուգսբուրգ»՝ 2:2
Գնդակները խփեցին`Սվեն Բենդերը, 6, Նուրի Շահինը, 66 – Սվեն Բենդերը, 56 (ինքնագոլ), Չի Դոն Վոնը, 72
Tags: «Բորուսիա» Դորտմունդ, սպորտ, ֆուտբոլ