Փիթբուլը միացել է Ջենիֆեր Լոպեսին այս տարի Բրազիլիայում կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ “We Are One (Ole Ola)” երգի կատարման համար: Նախագծի համար Փիթբուլը կաշխատի նաև բրազիլացի երգչուհի Կլաուդյա Լեյտեյի հետ:
Այս մասին հայտարարել են Մարականա ֆուտբոլային մարզադաշտում հունվարի 23-ին:
Փիթբուլի գրած նոր երգը կհրապարակվի այս տարի ավելի ուշ՝ նախքան ՖԻՖԱ 2014 աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը: Երգը կընդգրկվի նաև “Official 2014 FIFA World Cup Album” ալբոմում, որը կհրապարակի Sony Music Entertainment-ը: Երգի տեսահոլովակի նկարահանումները ընթացքի մեջ են:
Tags: Բրազիլիա, Ջենիֆեր Լոպես, Փիթբուլ, ՖԻՖԱ