Կառավարության կազմը հիմնականում նույնն է

HHK1Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ հաստատվել է կառավարության նոր կազմը, հաղորդում է “Առավոտը”:ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրակարգում եղել են երկու հարցեր` Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփում: Կուսակցության ղեկավար մարմինը դրական է գնահատել ընտրությունների որակը եւ արդյունքները: «Մենք պետք է արդարացնենք երեւանցիների`մեզ վստահված քվեն»Ապա քննարկվել եւ հաստատվել է նաեւ նոր կառավարության կազմը:  Վարչապետի առաջարկով եւ կուսակցության ղեկավար մարմինների համաձայնությամբ, կառավարության կառուցվածքում փոփոխություն է իրականացվել եւ կառավարության աշխատակազմի ղեկավարը նաեւ նախարարի ֆունկցիա կունենա: Այդ պաշտոնը կզբաղեցնի Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Յուրի Վարդանյանը`փոխարինելով ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանին: Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Սարգսյանը, ով զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վահրամ Ավանեսյանը, ով միջազգային փորձագետ է: Մնացյալ նախկին նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը: ՕԵԿ-ի քվոտայով նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետների հարցը կքննարկվի ավելի ուշ, իսկ Արմեն Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել: Մարզպետների, փոխմարզպետների եւ կառուցվածքային այլ փոփոխությունների հարցեր չեն քննարկվել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Tags: