Իսպանիայի արքայազն Ֆելիպե Աստուրիացու ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Դոմինիկյան հանրապետությունում` տվիչների անսարքության ու շարժիչներից մեկում յուղի արտահոսքի պատճառով:
Անսարքությունները վերացնելուց հետո, ինքնաթիռը` արքայազնի հետ շարունակել է թռիչքը դեպի Հոնդուրաս: Դոմինիկյան հանրապետությունում,արքայազն ֆելիպեն 3 ժամ է անցկացրել:
Իսպանական գահաժառանգը Հոնդուրաս է հրավիրվել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի երդման արարողությանը մասնակցելու:
Ի դեպ, անցած տարվա աշնանն արքայազնի ինքնաթիռի հետ նման խնդիրներ էլի են արդեն եղել:
Tags: Դոմինիկյան հանրապետություն, Իսպանիայի արքայազն Ֆելիպե, Հոնդուրաս