25-ամյա Մանդլա Մասեկոն առաջին սևամորթ աֆրիկացին է, որը տիեզերք է թռչելու:
Նա ամերիկյան տիեզերական“Աքս Ապոլլո” ակադեմիայի կազմակերպած մրցույթի հաղթող է դարձել: Ի դեպ, բախտը փորձել է ավելի քան միլիոն մարդ: Նրանք մրցել են բարդ ֆիզիկական մարզումներով ու տասնյակ թեսթեր անցել, որի արդյունքում, շահել է 25-ամյա տղամարդը:
Մանդլա Մասեկոն ծնվել է աֆրիկյան մի գյուղում: Ընդունվել է քոլեջ, սակայն միջոցները չեն բավարարել, որ ուսումն ավարտի: Վերջին շրջանում երիտասարդն աշխատում էր Պրետորիայի գիշերային ակումբներից մեկում:
“Ես այդ մրցույթին մասնակցել եմ, որ ոգեշնչեմ մեր գյուղի երիտասարդներին: Սակայն, հիմա ուզում եմ ավելի անել: Ես հույս ունեմ, որ կօգնեմ ողջ Աֆրիկայի երիտսասարդ մարդկանց` հավատալու իրենց երազանքին”:
Նրա տիեզերական ճանապարհորդությունը տեղի է ունենալու 2015-ին:
Tags: Աֆրիկա, մրցույթ, տիեզերք