Լոս Անջելոսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Նասիմի Ագաևը Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում և Սան Դիեգո համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսների ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: «Azer News»-ի լուրի համաձայն՝ Ագաևը հայտնել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը, խոչընդոտներ ստեղծելով ղարաբաղյան հարցի լուծման համար, հնարավոր է, որ ցանկանում են ժամանակ շահել: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ստատուս քվոի քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ միջազգային հանրությունը վճռականորեն տրամադրված է շարունակել Ադրբեջանի օգնել նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:
Ագաևը նշել է, որ Հայաստանը, հավակնություններ ունենալով «ադրբեջանական հողերի» նկատմամբ, «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղն և մոտակա յոթ շրջաններ, այն է՝ «Ադրբեջանի հողերի 20 տոկոսը»: Հյուպատոսը բոլորին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս որոշում է ընդունել, համաձայն որոնց՝ Հայաստանը պետք է հետ քաշվի «ադրբեջանական հողերից», սակայն այդ որոշումները դեռևս չեն իրականացվել:
Ագաևը երևի մոռացելէ, որ Արցախի ժողովուրդը իր հերոս տղաների արյան գնով վերջապես ազատագրվել է և արդեն քսան տարուց ավելի անկախ պետություն է,և որ երիտասարդ արցախցիները չեն պատկերացնում, թե ոնց են իրենց նախնիները ապրել Ադրբեջանի տիրապետության տակ:
