Ավստրալիայի հյուսիսում կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա տղայի վրա: ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կակադու ազգային պարկում, Դարվինից մոտ 200կմ արևելք:
Մի քանի դեռահաս լողում էին լճում, որը առաջացել էր այդ շրջանում առատ հեղեղներից: Հանկարծ նրանցից մեկի վրա հարձակվել է կոկորդիլոսը `ատամներով բռնելով նրա ձեռքը: Երեխան կարողացել է արագ դուրս գալ ջրից, այդ ժամանակ կոկորդիլոսը բռնել է մյուս տղային և քաշել նրան ջրի տակ:
Արգելոցի աշխատակիցները սպանել են երկու խոշոր կոկորդիլոսի և բացել են նրանց մարմինները, սակայն մարդկային որևէ բան չեն հայտնաբերել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կորած պատանուն դեռ շարունակում են փնտրել, բայց ոստիկանները հույս չունեն նրան կենդանի գտնել: Ավստրալիայում 2014թ.կոկորդիլոսի մարդու վրա հարձակման սա առաջին դեպքն է: 2004թ. սկսած ամեն տարի կոկորդիլոսի մարդկանց վրա հարձակման 4-5դեպք է արձանագրվում, որոնցից ամեն չորրորդը ավարտվում է մահով:
