Ադրբեջանական «Թրենդը» գրում է երկարակյաց մի տղամարդու մասին, որը 92 տարեկանում երկու մանկահասակ երեխաների հայր է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան: Այսպես, 92-ամյա Մուսլիմ Իսա Ֆեյզիևը ապրում է Լերիկի շրջանում: Երրորդ ամուսնությունից նա երկու երեխա ունի՝ 12-ամյա դուստր և 8-ամյա որդի: Հայտնի է, որ սա առաջին նման դեպքն է Ադրբեջանում:
