Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարն ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով: Նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր:
Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, անսպասելիորեն 38-րդ քայլին պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին:
6,5-ական միավորով հաղթողին հաջորդեցին հոլանդացի Անիշ Գիրին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Լրացուցիչ ցուցանիշներով Գիրին ժանաչվեց երկրորդը:
Արոնյանը Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում նախկինում ուժեղագույն էր ճանաչվել նաև 2007-ին, 2008-ին, 2012-ին:
Տեխնիկական արդյունքներ
Նակամուրա – Գիրի` ½:½
Նայդիչ – Ռապորտ` 1:0
Սո – Կարուանա` ½:½
Գելֆանդ – Հարիկրիշնա` 1:0
Արոնյան – վանՎելի` 0:1
Կարյակին – Դոմինգես` ½:½
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Արոնյան |
8 |
|
2. |
Գիրի |
6,5 |
|
3. |
Կարյակին |
6,5 |
|
4. |
Կարուանա |
6 |
|
5. |
Դոմինգես |
6 |
|
6. |
Սո |
6 |
|
7. |
Հարիկրիշնա |
5,5 |
|
8. |
ՎանՎելի |
5 |
|
9. |
Նակամուրա |
5 |
|
10. |
Գելֆանդ |
4,5 |
|
11. |
Ռապորտ |
3,5 |
|
12. |
Նայդիչ |
3,5 |
