Առաջնագծում Ադրբեջանի ԶՈՒ սպա է մահացել

3 (3)Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է զինված ուժերի սպայի մահվան մասին: Համաձայն ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության` հունվարի 27-ին առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Սաբուխի Ռուսթամ օղլու Ազիզովը “հայերի կողմից արձակված գնդակից” հրազենային վնասվածք է ստացել և մահացել: Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր Շիրվանի շրջանից:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի իրամանով` Սաբուխի Ռուսթամ օղլու Ազիզովը արդեն հետմահու պարգևատրվել է “Զինվորական ծառայության փայլուն կատարման համար” 3-րդ աստիճանի մեդալով:

Ըստ գործակալության`զինակիցները երդվել են բարձր պահել Սաբուհի Ազիզովի հիշատակը և վրեժխնդիր լինել նրա մահվան համար:

Նշենք, որ ենթադրաբար սա հունվարի 19 լույս 20-ի գիշերը դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցի սպաներից է: Ադրբեջանական կողմը, հերքելով դիվերսիայի կազմակերպումը, բնականաբար, հերքում էր նաև կորուստները: Սակայն վերջին օրերին ադրբեջանական բանակում, ընդ որում  սահմանագծի զորամասերում, մեկը մյուսի հետևից տարբեր պատճառներով զինվորներ ու սպաներ են մահանում կամ վիրավորվում: Ավելի վաղ հայտնել էին  մեկ զինծառայողի և մեկ սպայի` կապիտանի մահվան մասին:

Անկախ

Tags: , ,