Ադրբեջանում պատերազմի ևս մեկ վետերան է ինքնահրկիզվել

4 (5)Ադրբեջանի Եվլախ քաղաքում`Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, Արցախյան պատերազմի վետերան, հաշմանդամ Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովն ինքնահրկիզվել է: Ըստ նախնական տեղեկությունների`վետերանը նման քայլի է գնացել իր իրավունքները խախտելու և սոցիալական նպաստներ չտալու պատճառով:

Նիզամի Քերիմովը տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինս երկրորդ աստիճաի այրվածքներ է ստացել: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում: Քերիմովը երեք երեխայի հայր է:

Այս ինքնահրկիզումը վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում պատերազմի վետերանների ինքնահրկիզման երկրորդ դեպքն է: 2013թ.-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզվել էր Արցախյան պատերազմի  վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի հայր  Զաուր Հասանովը, ով դեկտեմբերի 28-ին մահացել էր:

Անկախ

Tags: ,