Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վերաբերյալ:NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ հունվարի 27-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Tags: Արթուր Սաֆարյան, Թևոսիկ, սպանություն