Սան Պաուլոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,լուսանկարներ

սան պաուլոՀարյուրավոր բրազիլացիներ ստիպված էին փախչել, քանի որ Սան Պաուլույում ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության դեմ կազմակերպված ցույցը բռնության էր վերածվել:

 

Երկրի ավելի քան 30 քաղաքներում նման ցույցեր են կազմակերպվել, սակայն Սան Պաուլոյում երեկ կազմակերպված ցույցերը արագ բռնության էին վերածվել, որի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Միլիոնավոր դժգոհ բրազիլացիներ բողոքում են Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարների դեմ՝ հայտնելով, որ իրենց չեն թողնում զգալ իրենց երկրի արագ զարգացող տնտեսության շահույթները:

Առնվազն 1,000 ցուցարարներ էին դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով այս տարի կազմակերպվելիք Աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվող ահռելի գումարների դեմ:

Անցած տարի Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով հանրային տրանսպորտի բարձր գների, հանրային ծառայությունների վատ որակի և կոռուպցիայի դեմ, մինչ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար:

 Անկախ

Tags: , ,