Պակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել ձեռքի նռնակով խաղալուց հետո

պակիստան,նռնակՊակիստանում նույն ընտանիքից վեց երեխա է զոհվել, իսկ մեկը վիրավորվել՝ ձեռքի նռնակը խաղալիքի հետ շփոթելուց և դրանով խաղալուց հետո:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հինգից 12 տարեկան երեխաները նռնակով խաղում էին Հանգու քաղաքում գտնվող իրենց տան մոտակայքում, երբ այն պայթել է:

Տեղի ինքնակառավարման ավագ պաշտոնիայի խոսքով՝ նրանք նռնակը գտել էին մոտակա բաց դաշտում:

Այս շրջանում հաճախ են շիա և սունի մահմեդականների միջև բախումներ տեղի ունենում:

Այս ամսվա սկզբներին Պակիստանում 14-ամյա տղան, պայքարելով մահապարտ ահաբեկչի դեմ, մահացել էր դպրոցի դարպասների առաջ՝ փրկելով իր դպրոցական ընկերներին, որոնք հավաքվել էին իրենց առավոտյան ժողովին մասնակցելու համար:

 Անկախ

Tags: ,