Դոնդողե հատիկավորներ արտադրող ամերիկյան ընկերությունը երեխաների հարցում մեծ սխալ է թույլ տվել` արտադրելով գարեջրի համով մարմելադ: Արտադրողները կարծում էին, որ նոր մարմելադը երեխաների շրջանում կսիրվի, սակայն այդ արտադրանքը խանութի ցուցադարակներից ակնթարթորեն սպառվելու փոխարեն` մեծ գլխացավանք է դարձել:
Ծնողները գրոհել են հրուշակեղենի կալիֆոռնիական Jelly Belly ընկերության Facebook-էջի վրա, անմիջապես: Այդ արտադրանքի մեջ սպիրտ, ալկոհոլ, չի պարունակվում, այնուամենայնիվ, շատերը համոզված են, որ նման անվտանգ տեսքով “գարեջուր” համտեսած երեխաների մեջ ցանկություն կառաջանա իմանալու, թե ինչ համ ունի իրականում այն.”Դուք պետք է ամաչեք, որ փոքր տարիքից երեխաներին ալկոհոլամոլություն եք սովորեցնում”,-գրում է նրանցից մեկը:
Ի դեպ, ընկերությունն ալկոհոլի համով դոնդող է արտադրում 1977-ից: Մինչև այժմ էլ շատ խանութներում վաճառվում են այդ ապրանքանիշի` բրենդիի, կոկտեյլների համով դոնդողներ:
Քաղցրավենիքն արտադրողներն էլ իրենց պաշտպանության համար ասել են, որ դրանք մեծ տուփերով չեն վաճառվելու ու նշել են, որ տվյալ արտադրանքը մեծահասակների համար է:
Tags: ալկոհոլ, դոնդող, հրուշակեղեն