Հունգարիայի վարչապետը որոշել է հարազատ գյուղում օդանավակայան կառուցել

imagesՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ է արժանացել մամուլի քննադատությանը, սակայն այս անգամ` ոչ թե իր քաղաքական սուր արտահայտությունների, այլ հարազատ Ֆելչուտե գյուղում օդանավակայան կառուցելու որոշման համար ( շուրջ 1800 բնակիչ ունեցող բնակավայրը գտնվում է Բուդապեշտից ոչ հեռու):

“Օրբանի սնափառության մոլուցքը սահման չունի,-նշում է մի հրատարակություն, հիշեցնելով, որ այդ գյուղում արդեն մի քանի խոշոր շինարարական նախագծեր են իրականացվում: Մասնավորապես, տեղի իշխանությունները վերջերս մի մարզադահլիճ կառուցելու  որոշում են ընդունել, որում կտեղավորվեն նման երկու բնակավայրի բնակչություն:

Բացի այդ, 2009-ին Ֆելչուտե գյուղում, Օրբանի  հարազատ տնից ոչ հեռու, Ֆերենց Պուշկաշի անունը կրող Ֆուտբոլային ակադեմիա է սկսել գործել, որը 8 դաշտ ունի: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, օդանավակայան կառուցելու թույլտվություն ավիացիոն իշխանությունների  ու շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատու վարչություններից արդեն ստացվել է:

Մեկնաբաններն այս ամենին մի բացատրություն են գտնում.ըստ ամենայնի, Օրբանը ֆուտբոլային խաղերին ցանկանում հետևել իր տանը` թռչնի թռիչքի բարձրությունից:

Անկախ

Tags: , , ,