Ազարովը պաշտոնից հեռանում է

52e76b08-509c-7faa-509c-7fa59667ccdc.photo.0Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել:

Դրա մասին հայտնել են Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունից: Նա իր դիմումի մեջ նշել է, որ այդ քայլին է դիմում հանուն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծման:

“Պետությունոմ ստեղծված իրավիճակը սպառնում է Ուկրաինայի  տնտեսական ու սոցիալական զարգացմանը, իր մեջ սպառնալիք է պարունակում հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Հակամարտության ժամանակ կառավարությունն ամեն ինչ արել է հակասությունը խաղաղ լուծելու համար: Մենք արել ու անում ենք ամեն ինչ, որ արյունահեղություն , բնակչության տեղաշարժ ու քաղաքացու իրավունքների խախտում չլինի: Կառավարությունն ապահովել է  էքստրեմալ պայմաններում տնտեսական ու սոցիալական պաշտպանության գործունեությունը, սակայն, հակասության սրությունն ու վտանգավորությունը լրացուցիչ պատասխանատու քայլեր է պահանջում:

Հակասությունների խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով լրացուցիչ հնարավորությունների ստեղծման համար ես անձամբ որոշում եմ կայացրել Ուկրաինայի նախագահին խնդրելու, որ ինձ ազատի վարչապետի պաշտոնից:… Այսօր ամենակարևորը Ուկրաինայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելն է: Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ որ անձնական պլանները և հավակնությունները: Դրա համար էլ ես ընդունել եմ այդ որոշումը”,ասվում է Ազարովի դիմումում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Տարածաշրջանային կուսակցությունների ֆրակցիան հունվարի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում պետք է քվեարկի Նիկոլայ Ազարովի կառավորությունը  ցրելու համար:

Անկախ

Tags: , ,