Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը», այսօր կեսօրին Թուրքիայի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ էր առաջացել: Մեջլիսի մուտքի դիմաց երեք հոգանոց մի ընտանիք փորձել է ինքնահրկիզվել՝ պատճառաբանելով, որ իրենց աղջիկները կորած են: Ընտանիքի հայրը, որի անունը չի հրապարակվում, իր վրա բենզին է լցրել, մյուս կողմից էլ հավաքված ամբոխին փորձել է պատմել, թե իրենց հետ ինչ է պատահել: Մեջլիսի դիմաց հոր, մոր ու նրանց որդու իրականացրած ցույցը կանխելու համար գործի են անցել խորհրդարանի անվտանգության ծառայությունը: Նրանց հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: Ընտանիքը կալանավորվել և տարվել է ոստիկանական բաժանմունք:
Անկախ
