ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում մառախուղ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:
Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է:
Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Tags: ձյուն, Ճանապարհներ, մերկասառույց
