Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ձգտեն խաղաղություն հաստատել. Ջեյմս Ուորլիք

3“Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ձգտեն խաղաղություն հաստատել: Լարված իրավիճակը որևէ մեկի շահերից չի բխում”,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր “Twitter”-ում , հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը:

Լեռնային Ղարաբաղի սահմանին դիվերսիայի երկու անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմն ավելի էր աշխուժացրել հայկական դիրքերի և քաղաքացիական կառույցների գնդակոծումը: Կրակոցների հետևանքով վիրավորվել էր Այգեպար գյուղից 16-ամյա մի աղջիկ:

 

Անկախ