Եգիպտոսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երեքշաբթի օրը Կահիրեում սպանվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարի ավագ խորհրդականներից մեկը:
Գեներալ Մուհամեդ Սաիդի վրա կրակել և սպանել են Կահիրեի Գիզա շրջանում՝ բուրգերի մոտակայքում: Հարձակման պահին Սաիդը գնում էր աշխատանքի:
Երկրի լրատվամիջոցները դեպքը որակել են որպես «սպանություն»:
Tags: Եգիպտոս, Կահիրե, սպանություն