Երկուշաբթի օրը Բրազիլիայի Սալվադոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 14 և վնասվածքներ ստացել 21 մարդ:
48 տոնա կշռով տրակտորը ընկել էր կցասայլից, երբ վարորդը փորձել էր շրջանցել մայրուղու Ինյամբուպի քաղաքի մոտակայքում գտնվող ոլորանը:
Մեքենան բախվել էր հակառակ կողմից ընթացող ավտոբուսին՝ սպանելով 14 մարդու:
Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել է:
Ավոտբուսի սեփականատեր ընկերությունից հայտել են, որ ավտոբուսի մեջ վթարի պահին 34 ուղևոր է գտնվել:
Ավտոբուսը Սան Պաուլոյից ուղևորվում էր Պաուլո Աֆոնսո, որը 37 ժամ տևող՝ երեքօրյա ուղևորություն է:
Ոստիկանությունից հաստատել են, որ 12 մարդ մահացել է տեղում, իսկ երկուսը հիվանդանոցում:
Tags: ավտովթար, Բրազիլիա