Թուրքիայում Ֆրանսուա Օլանդին հիշեցրել են կնոջը դավաճանելու մասին

holandԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն  երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Երեկ Ստամբուլում տեղի ունեցած մի շարք հանդիպումներից հետո Օլանդի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատում: Երեկոյին հրավիրված է եղել թուրք հայտնի երգչուհի Ջանդան Էրչեթինը, ում Օլանդը պարգևատրել է մշակույթի և արվեստի շքանշանով: Երգչուհին նախագահի պատվին կատարել է ֆրանսիական սիրված «Non, je ne regrette rien» («Ոչ, ես ոչինչի համար չեմ ափսոսում») երգը: Այս փաստը թուրքական մամուլը որակել է որպես փոքրիկ ակնարկ կապված վերջերս Օլանդի անվան շուրջ պտտվող սկանդալային լուրի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին,  հայտնի դերասանուհի Ժյուլի Գայենի հետ: Օլանդի կինը հայտնվեց հիվանդանոցում, իսկ նախագահը հայտարարեց, որ շուտով կբաժանվի նրանից:

Անկախ

Tags: , ,