Երևանի «Փյունիկը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական խաղում մրցել է Վորոնեժի «Ֆակելի» հետ:
Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը:
«Ֆակելը» Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Ֆակելի» ֆուտբոլիստները 6-րդ րոպեին գրավել են մեր թիմի դարպասը, իսկ 33-րդ րոպեին Աղվան Պապիկյանը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:
Tags: «Փյունիկ», սպորտ, ֆուտբոլ
