Հնդկաստանում գողը իր գողացած պայուսակի մեջ երկու շաբաթական փոքրիկ երեխա է հայտնաբերել

հնդկաստան,նորածինՀնդկաստանում փողոցային վաճառողը ցնցվել է պայուսակում, որը նա գողացել էր՝ երկու շաբաթական երեխա հայտնաբերելով:

20-ամյա Կիշոր Կալեն կանանց եղունգների լաք էր վաճառում Մումբայի գնացքում, երբ վագոնի մի անկյունում դրված պայուսակ է նկատել:

Կալեն, հույս ունենալով, որ այնտեղ գումար և այլ արժեքավոր իրեր կան, վերցրել է այն և հեռացել գնացքից:

Սակայն երբ նա կայարանի հարթակում բացել է պայուսակը, նկատել է փոքրիկ երեխայի ձեռքը:

Ցնցված Կալեն փորձել է ևս թողնել փոքրիկ երեխային, սակայն կայարանի տոմսերի վերահսկիչը բռնել է նրան:

Երիտասարդի շուրջը մարդկանց բազմություն է հավաքվել քնած փոքրիկին տեսնելու համար:

Ոստիկանությունը ժամանել և ձերբակալել էր Կալեին՝ կարծելով, որ նա պատրաստվում է լքել իր սեփական երեխային: Այժմ ոստիկանները հետաքննում են դեպքը:

Մումբայի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ երեխան առողջ վիճակում է և նրան ժամանակավորապես ուղարկել են Մումբայում գտնվող մանկատուն:

Անկախ

Tags: , ,