Հոնգկոնգում թռչնագրիպով վարակված 20,000 հավ է ոչնչացվել

Հոնգ-կոնգ,թռչնագրիպՀոնգ Կոնգում թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել: Վիրուսի տարածումը կանխլու նպատակով 20,000 հավ է ոչնչացվել, իսկ ընտանի թռչունների շուկան փակվել է:

Չինական Նոր տարուց երկու օր առաջ իշխանությունները արգելել են տեղի ֆերմաներին ընտանի թռչունների շուկային հավեր վաճառել:

Քաղաքում 21օր արգելվել է նաև թարմ հավերի ներկրումը Չինաստանի այլ հատվածներից, քանի որ հարավային Գուանդուն նահանգից ժամանած ուղեբեռում H7N9 վիրուս է հայտնաբերվել:

Շուկան ևս 21օր փակ կլինի, որի ընթացքում այստեղ մաքրման և ախտահանման աշխատանքներ կիրականացվեն:

H7N9 վիրուսը արագ տարածվում է թռչունների շրջանում և կարող է մարդուց մարդ փոխանցվելու հատկություն ձեռք բերել՝ առաջացնելով համաշխարհային համաճարակ:

Հոնգ Կոնգի գյուղատնտեսության, ձկնաբուծության և պահպանության բաժնի աշխատակիցները հավերին այսօր սպանել են ածխածնի երկօքսիդ գազով թունավորելու միջոցով:

Հոնգ Կոնգում H7N9 թռչնագրիպից երկու մարդ է մահացել, իսկ երրոդ հիվանդը բուժվում է: Բոլոր երեք մարդիկ վարակվել էին Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաք այցելելուց հետո:

 Անկախ

Tags: , , ,