ԱՄՆ-ում առևանգվել է Ստրադիվարիուսի 300-ամյա ջութակը

skripkaՎիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի նվագախմբի առաջին ջութակ Ֆրանք Էլմոնդը թալանի զոհ է դարձել.նրանից գողացել են Ստրադիվարիուսի ձեռքի աշխատանքը`300-ամյա ջութակը: Նվագախմբի ղեկավարը գերադասել է չհնչեցնել գործիքի արժեքը, պարզաբանելով, որ այն “յոթանիշ” է: Հանցագործներին որոնում են:

Դեպքը կատարվել է  լյութերանյան քոլեջի ավտոկայանատեղիում, որտեղ նվագախումբը համերգ էր տալիս: Գողություն կատարողներն առնվազն երկուսով են եղել: Նրանցից մեկը էլեկտրաշոկերով հարվածել է երաժշտին ու խլել պատյանով ջութակը, դրանից հետո միկրոավտոբուս է  նստել, որի ղեկին նրա հանցակից ընկերն է եղել:

Ոստիկանության ներկայացուցիչ Էդվարդ Ֆիլինը հայտարարել է, որ իրավապահ մարմինները համոզված են` չարագործներին հստակ այդ գործիքն է հետաքրքրել.”Գործիքը շատ արժեքավոր է, սակայն նույն պատճառով էլ այն կհետաքրքրի  մարդկանց փոքր խմբի”: Նրա խոսքով, գողոնը շատ դժվար կլինի վաճառել:

Գործիքն այն 600 ալտերից ու վիոլոնչելներից մեկն է, որ պատրաստել է իտալացի հռչակավոր վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսը: Այն պատրաստվել է 1715-ին ու հայտնի է որպես “Լիպինսկու Ստրադիվարիուս”անվամբ, դրա վրա նվագած լեհ կոմպոզիտոր, ջութակահար Կարոլ Լիպինսկու անունով: Էլմոնդին ջութակը անհայտ տիրոջից է հասել, որը սերտ կապ ունի Միլոուկիի հետ:

Անկախ

Tags: , ,