Ջիբրալթարում մեկնարկեց շախմատի միջազգային ավանդական փառատոնը: Այն կազմակերպվում է 12-րդ անգամ:
Գլխավոր մրցաշարում 49 երկրի 254 շախմատիստ է կարողությունները փորձում:
Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց նորվեգացի Գանդրուդ Վեգար Կոյին:
Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստերի կինը` գրոսմայստեր Յուլիա Կոչետկովան, սպիտակներով հաղթեց վենեսուելացի Թարլեյ Կրուզին:
Բրազիլիայի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգորր-Սևակ Մխիթարյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սեբաստիան Միխայլովին: Հայ շախմատիստը խաղում էր սևերով:
Բրազիալահայ Արմեն Պրուդյանը և Նորվեգիան ներկայացնող Երազիկ Խաչատուրյանը ևս անհաջողության մատնվեցին: Նրանք մրցում էին Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի և վրացուհի Լեյլա Ջավախիշվիլիի հետ:
Tags: շախմատ, Սերգեյ Մովսիսյան, սպորտ