Ինչ են ասել հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը լրագրողներին

Աա-ռշՄարտի 1-ին Մագդեբուրգի մարզապալատի ռինգում 3-րդ մրցամարտը կանցկացնեն IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:

Բռնցքամարտիկները հանդիպել են լրագրողներին:

Աբրահամն ասել է, որ պետք է հաղթի և ետ վերադարձնի չեմպիոնական գոտին:

Շտիգլիցն էլ նշել է, որ փորձելու է զարգացնել հաջողությունը. «Իմ առջև դրված առաջադրանքը կատարել եմ գերազանց: Հիմա էլ  ցանկանում եմ գոտին պահել ինձ մոտ և աշխարհի չեմպիոն մնալ: Երջանիկ եմ, որ կերտում եմ բռնցքամարտի պատմությունը, քանի որ մինչ այս Գերմանիայում ոչ մի անգամ նույն գոտու համար երբեք երեք մրցամարտ չի անցկացվել»:

Հավելենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ ռինգում հանդիպել էին 2012-ի օգոստոսին, և հայ բռնցքամարտիկը հաղթել էր, տիրացել  WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտուն: Բայց 8 ամիս անց կայացած ռևանշ-մրցամարտում նա պարտվել էր և կորցրել տիտղոսը:

Անկախ

Tags: , ,