Արևմտյան Եվրոպայի բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ հարցվածներից յուրաքանչյուր 12-երորդը դավաճանում է զուգընկերոջը արձակուրդի ժամանակ ու, շատերը դա անլուրջ են համարում, եթե դավաճանությունը կատարվել է արտասահմանում:
Հարցվածների 39%-ը խոստովանել է, որ ամենաշատը դավաճանության է տրամադրում առողջարանային Իբիցա կղզին, որը հատկապես մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում: Եվս 48%-ը իսպանական կղզին համարել է սիրահարներից ամենաշատ բաժանությունների վայր: Ընդ որում, հարցվածների 4%-ը խոստովանել է, որ զուգընկերներից բաժանվել են այնտեղ համատեղ հանգստի ժամանակ:
Ռոմանտիկ ֆլիրտի համար ամենալավը Վենետիկն է ճանաչվել, իսկ մարդկային քաղաքակրթությունից հեռու վայր են համարել Բարբադոսը:
Երբ նրանց հարցրել են, թե արտասահմանում որտեղ կցանկանային հարսանիքը անել, ապա հարցվածների 6%-ը պատասխանել է` այնպիսի տեղ, որ ընկերները նախանձեն: Սակայն, հարսանիք անելու իմաստով ամենասիրված վայր են ճանաչվել Մալդիվյան կղզիները:
Tags: դավաճանություն, հարսանիք, սոցհարցում