Բժիշկները հեռացրել են աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ գլխուղեղի ուռուցքը՝ փրկելով նրան անդամալույծ դառնալուց

World's tallest woman1Գլխուղեղի ուռուցքը հեռացնելուց հետո  աշխարհի ամենաբարձրահասակ կինը վերջապես դադարել է աճել:

2,3 մ հասակ ունեցող Սիդիքա Փարվին Հնդկաստանի արևմտյան Բենգալում գտնվող իր գյուղից գրեթե 1600 կմ ճանապարհ է անցել, որպեսզի Դելիի բժիշկները փրկեն իր կյանքը:

Նախքան վիրահատությունը շարունակվող աճի պատճառով 28-ամյա կինը ողնաշարի ջարդվելու և կուրանալու վտանգի մեջ էր:

Սիդիքան տառապում էր գիգանտիզմ հիվանդությամբ, որն  առաջացել էր գլխուղեղի ուռուցքի պատճառով:

Նրա մոտ արդեն ողնաշարի ճաքեր էին առաջացել, որոնց պատճառով տարիներ շարունակ նա չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկները կարծում են, որ չբուժվելու դեպքում նրա մեջքը կջարդվեր:

Բժիշկները հայտնել են, որ հունվարի 16-ին իրականացրած վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել: Սակայն հիվանդանոցից տեղեկացնում են, որ վիրահատությունը նրա բուժման երկար գործընթացի միայն առաջին քայլն է:

Ինչևէ,  նրա խնդիրները միայն ֆիզիկական չեն՝ նա նաև հոգեպես բուժման կարիք ունի, քանի որ իր կյանքի մեծ մասը մեկուսացված է ապրել:

Սիդիքան 2014թ-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին:

 Անկախ

Tags: , ,