Թուրքիայում ավտոբուսներում պարտադիր կդառնա ամրագոտիների կիրառումը

amragoti Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կրճատելու նպատակով պարտադիր է դարձել ավտոբուսներում ամրագոտիների օգտագործումը: Այս մասին հայտնում է «Հաբերթյուրքը»: Բացի այս օրենքից, նախատեսվում է նվազեցնել միջքաղաքային ավտոբուսների թույլատրելի արագության չափը, որի վերահսկման համար հատուկ սարքեր են կիրառվելու:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ տարեկան Թուրքիայում մոտ 8 հազար մարդ նման վթարների զոհ է դառնում, որոնց մեծ մասի տարիքը 15-29 է: Մահվան ելքով վթարների 34 տոկոսի պատճառն  արագության գերազանցումն է: Վերջին 30 տարում երկրում միջինում 385 հազար մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով:

Անկախ

Tags: ,