Իրանի ոստիկանությունը օդապարիկներ է կիրառելու

օդապարիկ   Իրանական «ISNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի ոստիկանությունը երկրի սահմանների և սահմանային անցումների հսկողության համար օդապարիկներ է կիրառելու: Դրանց վրա տեղադրվելու են տեսախցիկներ: Իրանի ոստիկանության պետ Ահմեդռզա Ռադանը հայտարարել է, որ նորամուծության վերաբերյալ համաձայնությունը արդեն կայացվել է: Ռադանի խոսքերով՝ օդապարիկները կարող են թռչել բավական բարձր: «Հետագայում ոստիկանությունը նախատեսում է դրանք օգտագործել ոչ միայն սահմանների, այլ նաև ճանապարհների և տարածքների հսկողության համար»,-նշել է ոստիկանության պետը:
Անկախ

Tags: , ,