Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը hունվարի 28-ին հյուրընկալել է Իտալիայի պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ Իտալիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի 3-րդ վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Էդուարդո Կոմպիանիի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները: Հանդիպումն ավարտվել է “2014-ին Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ երկկողմ համագործակցության ծրագրի” ստորագրմամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջամպաոլո Կուտիլոն ու Ադրբեջանում Իտալիայի ԶՈւ ռազմական կցորդ, փոխծովակալ Էմանուելե Բոթազին:
Tags: Ադրբեջան քննարկել են ռազմական համագործակցություն, Ւտալիա
