Ադրբեջանում ռելսերից ընկել է բեռնփոխադրումներ իրականացնող գնացք: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ պատահարը տեղի է ունեցել Հաջիգաբուլի շրջանի Մուղանլը գյուղի մոտակայքում:
Գնացքի 15 վագոնների` ռելսերից ընկնելու հետևանքով շրջակա տարածքում մեծ քանակությամբ շինանյութ է լցվել:
“Ադրբեջանի երկաթուղիներ” ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նադիր Ազմամեդովը հաստատել է պատահարի փաստը:
Tags: ադրբեջան, գնացք, ռելսեր