Բաքվում իրանական հիվանդանոց են փակել

բաքու, իրանական հիվանդանոցԲաքվում փակվել է “Իմամ Ալի” հիվանդանոցը, որը գործում էր իրանական “Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամի” աջակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Հունվարի 28-ին Ադրբեջանում դադարեցվել է նաև հիմնադրամի գործունեությունը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիա Էֆհամը հայտարարել է, որ հիմնադրամի գործունեության դադարեցման մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:

“Հիմնադրամի գործունեությունը դադարեցվել է, քանի որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա”, -ասել է Էֆհամը:

Ադրբեջանի կառավարությունը երեք տարի առաջ հայտարարել է, որ այլևս չունի բարեգործական հիմնադրամների անհրաժեշտությունը, և որոշել է դադարեցնել դրանց գործունեությունը:

 

 Անկախ

Tags: ,