Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՀունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ “Մ-3″ միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու “Զիլ” մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Զիլ-131″ մակնիշի 200LV61 պ/հ (վարորդ՝ Կ. Կ.) և 171ԼՏ61 պ/հ (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները:

Անկախ

Tags: , , , , ,