Ամերիկյան Վերմոնտ նահանգը հեղեղվել է զոմբի-մեղուներով, որոնք վարակվել են մակաբույծ ճանճերից և շատ տարօրինակ վարքագիծ ունեն: Դա արտահայտվում է կողմնորոշման կորստով ու միջատների գիշերային ակտիվությամբ: Հենց դա էլ, ըստ մասնագետների, միջատներին զոմբիի է նմանեցնում:
Վարակված առանձնայակները երբեմն մի քանի ժամվա կյանք են ունենում: Առաջին անգամ մակաբույծների պատճառով տուժած մեղուներ հայտնաբերվել են 2008-ին Մասնագետների խոսքով, առաջներում այդ մակաբույծ ճանճիկները հարձայկում էին միայն իշամեղուների վրա, հիմա դրանից տուժում են նաև մեղուները: Փորձագետների կարծիքով, այդ ճանճիկները ձվադրում են ոչ միայն զոհի մեջ, այլև վարակում ինչ որ վիրուսով:
Tags: զոմբի, մակաբույծ, մեղու