Չեխիայում քննարկում են կառավարության նոր կազմը: Կոալիցիոն կաբինետում 3 գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչներ են: Ամենաշատ ուշադրությունը պաշտպանության նախարար Ստրոպնիցկու կողմն է, քանի որ ամենաճանաչելին է.համարյա ամեն երեկո նա հեռուստաէկրաններին է հայտնվում` սերիլաներում ու ֆիլմերում:
Ստրոպնիցկին հիմնականում դետեկտիվ ֆիլմերում է խաղում: Նա բեմադրություններ է ներկայացրել թատրոնում,գրքեր գրել: Տիրապետում է 6 լեզվի, այդ թվում` ռուսերենին: Քաղաքականության մեջ վաղուցվանից է.1993 հասցրել է Պորտուգալիայում, Իտալիայում ու Վատիկանում դեսպան լինել: 1998-ին եղել է մշակույթի նախարար, սակայն ոչ երկար:
Շատերը հիմա քննադատում են վարչապետ Սոբոտկոյին` նման նշանակման համար, փաստարկելով, որ նախկին դերասանը ազգային անվտանգության հարցերից ոչինչ չի հասկանում ու նոր դերից էլ,հնարավոր է, գլուխ չհանի:
Tags: դերասան, Չեխիա, պաշտպանության նախար