Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանի ինքնահրկիզման երրորդ դեպքն է գրանցվել

2Ադրբեջանի “Ղարաբաղի վետերաններ” ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Մաարիֆ Վելիևը Բարդայի շրջանի գործադիր իշխանության շենքի առջև ինքնահրկիզվել է։

“Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի փոխանցմամբ՝ Ասադովը իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել, քանի որ կացարան չունի, օրենքով իրեն հատկացվելիք տարածք է խնդրել, սակայն նրան բազմիցս մերժել են։

Ըստ Ասադովի՝ որևէ մեկին թույլ չեն տալիս այցելել հիվանդանոց տեղափոխված վետերանին, իսկ տեղի իշխանություններն էլ փորձում են կոծկել ինքնահրկիզման փաստը: Բժիշկները պնդում են, որ ինքնահրկիզման մասին ոչինչ չգիտեն:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը՝ իր իրավունքները խախտելու և սոցիալական նպաստներ չտալու պատճառով:

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզվել էր Արցախյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի հայր Զաուր Հասանովը, ով դեկտեմբերի 28-ին մահացել էր:

Անկախ

Tags: ,