Թուրքիան համագործակցելու է Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանՊաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան համագործակցելու է Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Էրդողանի խոսքերով՝ երկու պետություններն էլ հավասարապես մտահոգված են տարածաշրջանում ահաբեկչության տարածման հարցով: «Իրանն ու Թուրքիան հանդիսանում են տարածաշրջանի ազդեցիկ պետությունները: Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,-հայտարարել է Էրդողանը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Էրդողանը խոսել է նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին: «Թուրքիան հույս ունի 2015 թվականին Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 մլդ դոլարի: Արդյունքում հնարավոր կլինի Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել»,-նշել է վարչապետը:

Անկախ

Tags: , ,