Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ թագավորական ընտանիքի անդամներին անհրաժեշտ է բիզնեսով զբաղվել , սպասարկող փոքր անձնակազմ ունենալ ու անհապաղ փոխել պալատի հին ջրատաքացուցիչ կաթսաները:
Նման հայտարարություն են արել Համայնքների պալատին կից Պետական միջոցների բաշխման կոմիտեի ներկայացուցիչները` Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ֆինանսների ստուգումից հետո հայտնաբերելով, որ պահուստային ֆոնդի միջոցները նվազել են մինչև մեկ մլն ստեռլինգի նիշը (1,6 մլն ԱՄՆ դոլար):
Ստուգողների գլխավոր խորհուրդն ամփոփվում է թագուհու և նրա բազմաթիվ հարազատների հետ կապված ամեն բանի առևտրային կիրառում գտնելու մեջ: Օրինակ` նույն Բուքինգհեմյան պալատը պետք է ավելի հաճախ բացել այցելուների առջև: Բացի այդ, թագավորական ընտանիքը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մյուս շենքերի ու պալատների պահպանմանը, որոնցից շատերը հիմա վթարային վիճակում են հայտնվել:
2012-2013-ին թագավորական ընտանիքը հարկատուների վճարումներից ստացել է 31 մլն ֆունտ (51 մլն ԱՄՆ դոլար):
Tags: թագավորական ընտանիք, ծախսերի կրճատում