Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից հունվարի 20-ին անհետացած 74-ամյա Էդիկ Մադյանը այսօր՝ հունվարի 30-ին, մահացած են գտել: Նրա որդին՝ Մարտինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հորը գտել են հիվանդանոցի հետնամասում: Մարտին Մադյանն ասել է, որ այդ տարածքում իրենք շատ են որոնել, սակայն հորը չեն տեսել: Հարազատների կարծիքով՝ 74-ամյա տղամարդուն բերել եւ այդտեղ են գցել: Սպանել են նրան, թե ոչ, առայժմ հայտնի չէ, որդին եւս ոչինչ չի ասում՝ հորդորելով սպասել դատաբժշկին:
Այժմ հարազատները Էդիկ Մադյանին պետք է տանեն Տավուշի մարզ՝ հարազատ Այգեձոր գյուղում հուղարկավորելու:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: Այգեձոր, Էդիկ Մադյանը