Ղազախստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի ավագ Գևորգ Նաջարյանը հեռանակարային խաղացող է: Նրան իր հասակակիցներներն են ընտրել թիմի ավագ:
Գևորգը Կարագանդայի «Շախտյորի» դպրոցի սան է: Նա թեև ծնվել է Երևանում և 2000-ին է տեղափոխվել, sports.kz-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երազում է խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:
Հայ պատանին 7 տարեկանից է զբաղվել ֆուտբոլով: Նրա ֆուտբոլային կուռքը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ երազանքն է` խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:
Քանի որ նա արդեն հեղինակություն է մինչև 17 տարեկանների Ղազախստանի հավաքականում մեծ հնարավորություններ ունի իր նպատակին հասնելու համար:
Tags: Գևորգ Նաջարյան, սպորտ, ֆուտբոլ